Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Նորայր Գալստյան

Նորայր Գալստյան

Ֆինանսական ¢ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 32372

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
1970թ. հունիսի 23, ք.Աշտարակ


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1977-1987թթ.- Ն.Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոց


1988-1993թթ.- Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի ֆինանսներ եւ վարկ բաժին, ֆինանսիստ


1991-1999թթ.- Աշտարակ քաղաքի հեռուստաընկերություն, փոխտնօրեն
1999-2003թթ.- ՙՀայագրոբանկ՚ ՓԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղ, կառավարիչի տեղակալ


2003-2005թթ.- ՙԱՇԻԲ՚ ՓԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղ, վարկային գլխավոր մասնագետ


2005-2010թթ.- Աշտարակի քաղաքապետարան, ֆինանսների եւ կանխատեսումների բաժնի պետ


2010թ. ապրիլի 22- ին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ


ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցություն


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
 

Գործառույթներ / իրավասություններ

Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2010թ. փետրվարի 23-ի,թիվ 13 Ա որոշման

 

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն     Ծ Ա Ռ Ա Յ Ո Ւ Թ Յ Ա Ն
Պ Ա Շ Տ Ո Ն Ի  Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

61-2.1-1

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի /այսուհետ`Մարզպետարան/ աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության /այսուհետ՝ Վարչություն/ պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:
2.Վարչության պետին ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով /այսուհետ՝ Օրենք/ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը /այսուհետ Մարզպետ/:


II. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

3.Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:
4.Վարչության պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Վարչության բաժինների պետերը:
5.Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության բաժինների պետերից մեկը: Վարչության պետը Վարչության Բաժինների պետերից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց
6.Վարչության պետը՝
ա)կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Վարչության ընթացիկ գործունեությունը.
բ)կատարում է Մարզպետի կողմից վարվող քաղաքականության մասով՝ Մարզպետի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
գ)պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Վարչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

III. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7.Վարչության պետը՝
ա)լուծում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ.
բ)Վարչության բաժինների պետերին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

IV. ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

8.Վարչության պետը՝
ա)Մարզպետարանի ներսում շփվում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Մարզպետի գրասենյակի աշխատողների հետ
բ)Աշխատակազմի ներսում շփվում է Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի
տեղակալի,Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ.
գ)Մարզպետարանի նիստը (խորհրդակցությունը) վարողի հրավերով մասնակցում է Մարզպետարանի նիստերին (խորհրդակցություններին).
դ)ապահովում է Վարչության և այլ մարմինների փոխհարաբերությունները.
ե)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին.
զ)Աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է ՀՀ և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն:

V. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

9.Վարչության պետը՝
ա)Մարզպետի հանձնարարությամբ մասնակցում է Մարզպետարանի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
բ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Աշխատակազմի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
գ)բացահայտում, վերլուծում և գնահատում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլ ընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումը:

VI. ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10.Վարչության պետը՝
ա)ունի տնտեսագիտություն ¥էկոնոմիկա) և կառավարում ¥մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների,խորհրդականների,մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
բ)ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՙՔաղաքացիական ծառայության մասին՚, ՙՔաղաքացիական ծառայողների վարձատրության մասին՚, ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚, ՙՊետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ,ՙԳանձապետական համակարգի մասին՚, ՙՀՀ բյուջետային համակարգի մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԱշխատանքի վարձատրության մասին՚, ՙՀաշվապահական հաշվառման մասին՚, ՙԴրամարկղային գործառնությունների մասին՚ ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՙՀայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին՚ ՆՀ-728 հրամանագրի, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի ՙ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին՚ թիվ 1808-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու¬թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա¬կու¬թյուն.
գ)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
բ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գ)տիրապետում է անհրաժեշտ(պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր թիվ 1, 2):

VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

11.Վարչության պետը`
ա)ապահովում է պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ կառավարության քննարկմանը ներկայացվելիք առաջարկությունների կազմումը և ներկայացնում Մարզպետին կամ Աշխատակազմի ղեկավարին.
բ)վերահսկում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները և այդ միջոցների նպատակային օգտագործումը.
գ)ապահովում և վերահսկում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման և ճշտման , օրենքներին ու մեթոդաբանությանը համապատասխանության ստուգման աշխատամքները.
դ)ապահովում է Մարզի համայնքների հաստատված բյուջեների ընդունման, ամփոփման և մարզի ամփոփ բյուջեի ներկայացման աշխատանքները.
ե)Համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ ապահովում է իրավական վերահսկողություն .
զ)ապահովում և վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը,
է)ապահովում և վերահսկում է կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագրերի ամփոփման աշխատանքները.
ը)համակարգում է մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները .
թ)ապահովում է հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի` ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացման աշխատանքները,
ժ)ապահովում և վերահսկում է տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում աջակցություն և մեթոդական օգնություն ցույց տալու աշխատանքները.
ժա)ապահովում և վերահսկում է հաշվապահական հաշվառումը վարելու աշխատանքները և պատասխանատվություն է կրում Աշխատակազմի ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվություններ ժամանակին կազմելու և լիազոր մարմիններին /ամսական, եռամսյակային, տարեկան/ ներկայացնելու համար.
ժբ)ապահովում և վերահսկում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների
աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների
հաշվարկը, վճարումը.
ժգ)վերահսկում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների եկամտահարկի հաշվարկման, պետական բյուջե վճարման, հաշվետվությունների /եռամսյակային, տարեկան/ կազմումը և ներկայացումը լիազոր մարմնին.
ժդ)վերահսկում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման գործառույթները.
ժե)վերահսկում է Մարզպետարանի աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման գործառույթների իրականացումը.
ժզ)ապահովում և վերահսկում է գործուղման մեկնող աշխատակցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթները.
ժէ)վերահսկում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների պարտադիր սոցիալական պահովագրության վճարների հաշվարկը, բյուջե փոխանցումները, հաշվետվությունների /ամսեկան/ կազմումը և ներկայացնում լիազոր մարմին.
ժը)ապահովում է մասնակցությունը մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնահատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքներին.
ժթ)վերահսկում է ամենօրյա բանկային գործառույթների իրականացումը.
ի)վերահսկում է Մարզպետարանի աշխատակազմի հիմնական և շրջանառու միջոցների հաշվառման, մաշվածության հաշվարկման աշխատանքների իրականացումը.
իա)վերահսկում է դեբիտորական և կրեդիտորական պարտքերի եռամսյակային հաշվետվությունների կազմումը.
իբ)վերահսկում է կենսաթոշակային ֆոնդի միջոցների մասին հաշվետվությունների կազմումը.
իգ)ապահովում է մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի կազմումը,
իդ)գնումների մասին օրենսդրությանը համապատասխան մարզպետարանում և մարզպետարանի ենթակայության հիմնարկներում վերահսկում և ապահովում է գնումների գործընթացը.
իե)ապահովում է մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփման աշխատանքները.
իզ)վերահսկում է մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Մարզպետին կամ Աշխատակազմի ղեկավարին .
իէ)ապահովում և վերահսկում է յուրաքանչյուր ամիս ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմման աշխատանքները,
իը)վերահսկում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, ըստ ծրագրերի ամփոփման և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքները.
լ)վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ,
լա)վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ
լբ)ապահովում և վերահսկում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի ամփոփման և ներկայացման աշխատանքները,
լգ)վերահսկողության է իրականացնում տվյալ տարվա պետական բյուջեից մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմման, քննարկման և ներկայացման գործընթացներին .
լդ)վերահսկողություն է իրականացնում տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած ՊՈԱԿ- ներին համապատասխան գրությունների կազմման, ճշգրտված հաշվետվությունների ստուգման, վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման նկատմամբ.
լե)վերահսկողություն է իրականացնում ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի` հաջորդ տարվա հայտի կազմման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացման աշխատանքների վրա,
լզ)վերահսկողություն է իրականացնում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար հայտ-պահանջագրերի՝ վերլուծման, ամփոփման մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքների վրա,
լէ)վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան, եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունների վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման և յուրաքանչյուր ամիս մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվության վերլուծման և ըստ համայնքների ամփոփման աշխատանքների վրա,
լը)ապահովում է մարզ գործուղված ուսուցիչների հաշվառումը և ֆինանսավորումը` ՙՀեռավոր բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներով ապահովում՚ ծրագրի շրջանակներում.
լթ)ապահովում է հավաքագրման, ամփոփման և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելու ենթակա այն առևտրային կազմակերպությունների ցանկերը և դրանցում կատարված փոփոխությունները, որոնց պետական բաժնեմասերի կառավարման լիազորությունները վերապահված են մարզպետին:
խ)ապահովում և վերահսկում է մարզպետարանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների եռամսյակային և տարեկան գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի վերաբերյալ հավաքագրման, ճշգրտման, ամփոփման ցուցանիշները և ներկայացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն,
խա)վերահսկողություն է իրականացնում մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրման, ստուգման և ամփոփման աշխատանքներին ըստ համայնքների.
խբ)իրականացնում է մոնիթորինգի գործառույթներ մարզային ենթակայության կազմակերպություններում, մարզում գործող հիմնարկ-ձեռնարկություններում, համայնքներում,
խգ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերա¬բեր¬յալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը
. խդ)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
խե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին` քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին,
խզ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քա¬ղա¬¬քացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
խէ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն . խէ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խը)Վարչության լիազորությունների շրջանակում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր , զեկուցագրեր և ալյ գրություններ.
խթ)Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշ¬խա¬տանքային ծրա¬գրե¬րը.
ծ)ստորագրում է Վարչության անունից պատ¬րաստ¬վող փաս¬տա¬թղթերը.
ծա)Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհ¬րա¬¬ժեշ¬տության, ներկայացնում է առա¬ջար¬կություններ՝ Վարչության աշ¬¬խատանքներին մաս¬¬նա¬¬գետ¬ներ, փոր¬ձա¬¬գետ¬ներ, գիտական հաս¬տա¬¬¬տու¬թյունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազ¬¬մա¬վորելու համար.
ծբ)Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապ¬ված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդա¬կցու¬թյուն¬ներ՝ դրանց մասնակից դարձ¬նելով համապատաս¬խան մարմինների պաշտոնատար ան¬ձանց, մաս¬նա¬գետների, փորձագետների.
ծգ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ծդ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահ¬ման¬ված այլ լիազորություններ:
Վարչության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նա¬խա¬տեսված այլ իրավունքներ (սոցիա¬լա¬կան երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նա¬խա¬տես¬ված այլ պարտականու¬թյուններ (սահ¬մա¬նա¬փա¬կումներ):

VIII. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ


12.Վարչության պետին Օրենքով սահմանված կարգով շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2014-10-20 11:38:08