Հարգելի բարեկամ
Ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ինտերնետային կայք:
aragatsotn.gov.am կայքը լավագույն հնարավորություն է ծանոթանալու մարզի պետական կառավարման համակարգին, իրազեկվելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, մարզպետի, համայնքապետերի, ավագանիների ընդունած որոշումներին, պաշտոնական փաստաթղթերին:
Կայքում ընդգրկուն տեղեկատվություն կգտնեք մարզի սոցիալ-տնտեսական, առողջապական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Էլեկտրոնային կառավարման և համացանցի միջոցով դուք կարող եք մասնակից լինել մեր աշխատանքներին, հայտնել ձեր կարծիքը, մտահոգություններն ու առաջարկությունները, ինչը մենք կընդունենք սիրով և գոհունակությամբ:
ՀՀ Արագածոտնի մարզպետ
Սարգիս Սահակյան

